1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փերիս Հիլթոնը հագուստի նոր շարք Է թողարկել Boohoo բրենդի հետ համատեղ

Փերիս Հիլթոնը հագուստի նոր շարք Է թողարկել Boohoo բրենդի հետ համատեղ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի եւ Hilton հյուրանոցային կայսրության նախկին ժառանգորդ Փերիս Հիլթոնը Boohoo բրենդի հետ համատեղ թողարկել Է հագուստի նոր շարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Cosmopolitan-ը:
«Ես միշտ սիրել եմ թրենդսեթեր լինել՝ ստեղծելով իմ սեփական ոճը: Ես ինձ ամբողջությամբ ներդրել եմ այս հավաքածուի մեջ, եւ այն լիովին արտացոլում Է ինձ»,-պատմել Է դերասանուհին:
Boohoo-ի ղեկավար Քերոլ Քեյնի խոսքով՝ 70 իրերով ներկայացված շարքում մարմնավորված են 2000-ական թվականների սկզբի՝ Փերիս Հիլթոնի կողմից սիրված բոլոր միտումները: Դրանց թվում հայտնվել են իրանը գրկող երեկոյան զգեստները, թեթեւ մինի-կիսաշրջազգեստները եւ լողազգեստը:
Հավաքածուն վաճառքում կհայտնվի հունիսի 20-ին: Յուրաքանչյուր իրի արժեքը չի գերազանցի 100 դոլարը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]