Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի միջոցառումներին

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի 
միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին Աղվերան քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համատեղ իրականացվող «Կանայք և տեղական ժողովրդավարությունը-2»  ծրագրին նվիրված միջոցառումներին,  որի նպատակն է նպաստել կանանց ներգրավմանը տեղական ինքնակառավարման գործընթացներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի շրջանակներում վերջերս մեկնարկել է «Կանանց առաջնորդության դպրոցը»՝ Լոռու, Տավուշի, Վայոց  ձորի և Սյունիքի մարզերից ՏԻՄ-ում ընտրված կանանց մասնակցությամբ։ Դպրոցի առաջին փուլում 24 կին ավագանու անդամներ և համայնքի ակտիվ կանայք ստացել են գիտելիք և հմտություններ համայնքային պլանավորման և կառավարման ոլորտում։ Երկրորդ փուլում դպրոցի մասնակիցները կշարունակեն վերապատրաստվել մի քանի ձևաչափերով․մենթորության, փորձի ձեռքբերման և փոխանակման, ինչպես նաև դրամաշնորհային փոքր ծրագրերի իրականացման միջոցով։

Միջոցառմանը նաև հայտարարված է եղել կանանց մասնակցությունը համայնքային կառավարմանը թեմայով նորարար մտքերի մրցույթ, որին հետևել է  #DEMOCoDesign Lab-ը։

«Կանայք և տեղական ժողովրդավարությունը-2» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ «Հայաստանում տեղական ինքնակառավարման ծրագրի» շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am