1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրյուսելը Վրաստանի քաղաքացիներին խնդրել Է ապաստան չակնկալել Բելգիայում

Բրյուսելը Վրաստանի քաղաքացիներին խնդրել Է ապաստան չակնկալել Բելգիայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այցով գտնվում Է Վրաստանում, հանրապետության քաղաքացիներին հորդորել Է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը չնույնացնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Belga գործակալությունը:

ԵՄ-ն 2017 թվականի մարտի վերջից Վրաստանի քաղաքացիներին անայցագիր մուտքի իրավունք Է տրամադրել միավորված Եվրոպա: Այդ որոշման արդյունքը դարձել Է Բելգիայում ապաստան հայցող վրացիների աճող թիվը: Ֆրանկենը վրացական իշխանություններին առաջարկել Է՝ սպա ուղարկել Բելգիա երկու երկրների ոստիկանական գերատեսչությունների միջեւ օպերատիվորեն տեղեկատվության փոխանակում ապահովելու համար: Ներկայում Բելգիայի բանտերում պատիժ են կրում (հիմնականում գողությունների համար) Վրաստանի շուրջ 60 քաղաքացիներ, ինչը քիչ չԷ՝ նկատի առնելով թագավորությունում վրացական սփյուռքի ոչ մեծ թվաքանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]