Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց 
դատական նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը ազատ է արձակել ամբաստանյալին՝ հաշվի առնելով  Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի անձնական երաշխավորությունները:

Սեդրակ Նազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի, 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1,2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին կետ հատկանիշներով:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]