Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով նիստում ներկայացվեց բուժաշխատողների և զինված խմբի անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունը

ՊՊԾ գնդի գրավման գործով նիստում ներկայացվեց բուժաշխատողների և զինված խմբի 
անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 13-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում բուժաշխատողների գտնվելու ընթացքում նրանց ծառայողական  հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բուժաշխատողները զանգահարում էին իրենց հարազատներին և նշում, որ զինված խմբի անդամները բուժաշխատողներին բաց չեն թողնելու մինչև իրենց փոխարինող չգա:

Ներկայացվեց նաև մի ձայնագրություն, որտեղ լսվում է ՊՊԾ գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի և Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի ձայնը: Ստեփանյանը խնդրում է Արայիկ Խանդոյանից, որպեսզի բուժաշխատողներից մեկին բաց թողնեն, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն է, սակայն Արայիկ Խանդոյանը մերժում է խնդրանքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ձայնագրությունից մի հատվածը առանց խմբագրության.

«Թագուհի Ստեփանյան. Գոնե աղջկան ծննդյան օրով հնարավոր է ազատել:

Արայիկ Խանդոյան. Իմ ծնունդին գիտես ես ուրդեղ եմ եղել, Թագուհի:

Թագուհի Ստեփանյան. Ախր դու տղամարդ ես

Արայիկ Խանդոյան. *** ընգամ, որ տղամարդ եմ:

Թագուհի Ստեփանյան. Ինքն էլ կինա:

Արայիկ Խանդոյան. Մեռնեմ իրան, ինքը կինա, մեր երեխուն բաց չեմ թողնում: Մեր երեխեն անկախ, ազատ Հայաստանումա:

Թագուհի. Եղավ»…

Մեղադրական կողմը շարունակում է ներկայացել ձայնագրություններ:

2016 թվականի հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի մի քանի անդամներ վիրավորում էին ստացել: Զինված խմբի անդամները բժիշկ էին պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկներ Նորայր Թևանյանի և Սալվադոր Խեչոյանի, բուժակ Դավիթ Տոնոյանի և բուժքույր Մալինա Մարգարյանի ժամանումից հետո նրանց չէին թողել դուրս գալ ՊՊծ գնդի տարածքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]