Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Գերմանիայի թիմն առաջին մարզումն է անցկացրել


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Մոսկվայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «բունդեսմեքենա»-ի բաց մարզմանը ներկա է եղել մոտ 500 երկրպագու: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին արդեն Խաղերի մայրաքաղաք Մոսկվայում է: Յոահիմ Լյովի սաները և ամբողջ մարզչական շտաբը կբնակվեն Նոր Մոսկվայում և կմարզվեն ԲԿՄԱ-ի մարզաբազայում:

Գերմանիայի ընտրանին ԱԱ-ում ընդգրկված է F խմբում և կմրցի Մեքսիկայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի հետ:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ