Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ  


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզումների հետ կրկին մարզվում են Մեսսին և դի Մարիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիան անհայտ պատճառներով բաց էին թողել Արգենտինայի թիմի նախօրեի մարզումը: «Ալբիսելեստեն» շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2018 թվականի առաջնությանը:

Լիոնել Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում անցկացրել է 124 խաղ, խփել 64 գնդակ: Անխել դի Մարիան 71 խաղում հեղինակել է 16 գնդակ:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ