Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները կվերսկսվեն առաջիկա օրերին

Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները կվերսկսվեն առաջիկա օրերին

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի մայիսի 5-ից Սեւանա լճից դադարեցվել է ոռոգման նպատակներով իրականացվող ջրառը, որը կվերսկսվի առաջիկա օրերի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է Սեւանա լճից իրականացվող ջրառի վերսկսման ծավալների եւ ժամկետների խնդիրը: «Այս տարվա ապրիլի կեսերից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 24 միլիոն 721 հազար խորանարդ մետր ջուր, այնուհետ ջրառըդադարեցվել է: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստում որոշվեց ջրբացթողումները վերսկսել առաջիկա օրերի ընթացքում խնայողության հստակ ռեժիմով: Հայտնի է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի գյուղատնտեսական տարվա համար Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակությունը պետք է կազմի մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր, որից 24 միլիոն 721 հազարն արդեն բաց է թողնվել: Մնացած ծավալը պետք է բաց թողնվի այն համամասնությամբ, որ ոռոգման ամիսների ընթացքում բավարարվեն տնտեսությունների կարիքները: Բայց հունիսի 13-ի դրությամբ դեռեւս ջրբացթողումները վերսկսված չեն՝ կապված առատ անձրեւային եղանակների հետ»,-տեղեկացրեց Համբարձում Համբարձումյանը:
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, 2018 թվականի հունիսի 13-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա, որը 10 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն 817 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]