Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Վրիժառուների» նոր մասն ավելի քան 2 մլրդ դոլար Է վաստակել համաշխարհային վարձույթում


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրիժառուներ. անվերջության պատերազմը» (2018 թ.) ֆանտաստիկ ֆիլմը դարձել Է պատմության մեջ չորրորդ կինոժապավենը, որն ավելի քան 2 մլրդ դոլար Է վաստակել համաշխարհային վարձույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է The Walt Disney Company ընկերության կայքում:

Marvel Studios ստուդիայի նոր կինոնկարը միացել Է վարձույթի այնպիսի ռեկորդակիրների, ինչպիսիք են՝ «Ավատարը» (2,7 մլրդ դոլար), «Տիտանիկը» (2,1 մլրդ դոլար) եւ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2,06 մլրդ դոլար): Այդ մակարդակին հասնելու համար «Վրիժառուներին» պահանջվել Է 48 օր, ինչն ընդամենը մեկ օրով Է ավելի Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ից, որն այսօրվա դրությամբ բացաձակ «առեւտրային ռեկորդակիրն» Է: Բայց «Վրիժառուները» ամենահասութաբեր ժապավենն Է դարձել աշխարհում ամենակարճ ժամանակում ստացած հասույթի ցուցանիշով. կինոնկարը 1 մլրդ դոլարը հավաքել Է վարձույթի 11 օրվա ընթացքում: Մինչ այդ առաջնությունը պատկանում Էր «Աստղային պատերազմների» յոթերորդ Էպիզոդին, որը 1 մլրդ դոլարը հավաքել Էր 12 օրում:

«Վրիժառուներ. անվերջության պատերազմը» ֆիլմը երրորդն Է Marvel Studios ստուդիայի կինոնկարների շարքում, որը պատմում Է գերհերոսների թիմի արկածների մասին: Դրանից առաջ Էկրան Էին բարձրացել «Վրիժառուները» (2012 թ.) եւ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը (2015 թ.): «Անվերջության պատերազմի» հերուսների թվում են՝ Սարդ-մարդը՝ Թոմ Հոլանդի կատարմամբ, Սեւ այրին (Սքառլեթ Յոհանսոն), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի-կրտսեր), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Թորը (Քրիս Հեմսվորթ) եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ