1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ 
քանակությամբ ստորաբաժանումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը ապրիլից շփման գծին շատ մոտ գտնվող տարածքներ է տեղափոխել մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, սակայն նրանց մշտական տեղակայման վայրն այդտեղ չէ: Առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշել: Պարբերաբար այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են իրականացվում, ինչպես նաև ցուցադրական զորավարժություններ: Այսինքն՝ ամեն կերպ ցանկանում են մեզ ահաբեկել, սակայն` դեռևս ցուցադրական ձևով: Մենք բացարձակ չենք տրվում նրանց ահաբեկումներին և Արցախի պաշտպանության բանակը կատարում է համապատասխան բոլոր քայլերը, որպեսզի հակառակորդը գայթակղության չդիմի: Մենք պետք է հավասարակշռված և լուրջ վերաբերենք այդ ամենին և չմտածենք, որ սա պարզապես տեղեկատվություն է ու ընդամենը ներքին իրավիճակի պատճառով է արվում: Մեր ներքին իրավիճակը շատ հանգիստ է` չնայած վերջին օրերին մի քանի սադրանք եղավ»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի ՊԲ-ի կողմից հակառակորդի ակտիվության կասեցման վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախը միշտ պատրաստ է դիմակայելու:

«Հակառակորդը գիտի, որ մենք միշտ պատրաստ ենք, և արկածախնդրության չեն դիմում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որ իր էությամբ ահաբեկչական է ու այդ երկրից ամեն ինչ սպասելի է»,- շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ադրբեջանցիներն օգտվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության փաստից, որ մարդկանց ուշադրությունը գուցե այդ կողմ սևեռված լինի: ԱՀ նախագահի մամուլի խոսնակը չբացառեց, որ այդ պարագայում հնարավոր են հակառակորդի սադրանքների ավելի ուժեղացումներ ու սրացումներ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]