Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի բնակիչները կքվեարկեն նահանգը երեք մասի բաժանելու շուրջ

Կալիֆոռնիայի բնակիչները կքվեարկեն նահանգը երեք մասի բաժանելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել Է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:

Նախաձեռնությունն առաջադրվել եւ հովանավորվել Է Սիլիկոնյան հովտից ամերիկացի վենչուրային ներդրող Թիմոթի Դրեյփերի կողմից: «Թիմոթի Դրեյփերի նախաձեռնությունը, որն առաջարկում Է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի, հավաքել Է ավելի քան 402 հազար 460 ստորագրություն»,-ասված Է Կալիֆոռնիայի վարչակազմի հաղորդագրության մեջ: Նախաձեռնությանը համապատասխան, ենթադրվում Է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի՝ Կալիֆոռնիայի, Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Հարավային Կոլիֆոռնիայի:

Հյուսիսային Կալիֆոռնիայի մաս կդառնան Սան-Ֆրանցիսկոն եւ Սաքրամենտոն, Հարավային Կոլիֆոռնիայի մեջ կմտնեն Սան-Դիեգոն, Ֆրեզնոն, Քեռնը եւ Օրինջը: Իսկ Կալիֆոռնիան կներառի Լոս Անջելեսը, Սանտա-Բարբարան եւ Վենտուրան: Չնայած ստորագրությունների հավաքման հարցում նախաձեռնության հաջողությանը, SurwayUSA-ի հարցումը ցույց Է տալիս, որ նահանգի բնակիչների 72 տոկոսը դեմ կքվեարկի Կալիֆոռնիայի բաժանմանը, նախաձեռնությանը պատրաստ Է աջակցել միայն 17 տոկոսը:

Նաեւ հեռուստաալիքն ընդգծում Է, որ եթե նույնիսկ Դրեյփերի նախաձեռնությունը նոյեմբերին կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը, դրան պետք Է հավանություն տրվի Կալիֆոռնիայի կառավարության ժողովում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]