Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի քաղաքացիներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի 
քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից Սիսիան տանող ավտոճանապարհին հունիսի 13-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը:

«Արմենպրես»-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լասլո Բորբելի` ծնված 1942 թ., ուղևորները` Հունգարիայի քաղաքացիներ Տամազ Ունգվարի (1965 թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966 թ.), գլորվել է գետը (մոտ 7մ):

Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները նրանց ցույց են տվել համապատասխան բուժօգնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]