Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնակարգի  համաձայն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրել է: «Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ. թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, և բոլորը Արցախի անվտանգության երաշխավորներն են։

Նա ընդգծեց նաև, որ ընդդիմություն դառնալուց հետո Արցախի հակամարտության հարցում ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Նա հայտարարեց, որ ինչպես իշխանությունում են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, այնպես էլ հիմա շարունակելու են սատարել են իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար։




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ