Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանել


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային մարմինը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի դրույթները, միատեսակ փաստական հանգամանքների վերաբերյալ միևնույն վարչարարությունն իրականացնելու օրենքով վերապահված հայեցողական լիազորության շրջանակներում, այսուհետ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից անձը ներկայացել է գործի քննությանը, կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է թե՝ ոչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:

Նշենք նաև, որ անհրաժեշտ է վարչական տուգանքների վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ