Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Շուտով ռոբոտները կկարողանան խնամել տարեց մարդկանց. Boston Dynamics-ի հիմնադիր


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ռոբոտների առաջատար մշակողներից մեկի՝ Միացյալ Նահանգների Boston Dynamics ընկերության հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ռեյբերթը պատմել Է, որ արդեն մոտ ապագայում ռոբոտները կկարողանան մարդկանց փոխարինել զվարճանքների, անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակներում օգնության ոլորտներում, իսկ այնուհետեւ տեսանելի ապագայում կկարողանան հոգ տանել տարեց մարդկանց եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին: Այս կանխատեսումը նա հնչեցրել Է հունիսի 12-ին՝ ելույթ ունենալով տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների CEBIT 2018 ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում:

«Ավվելի վաղ ես հույս ունեի, որ ռոբոտները կկարողանան հոգ տանել իմ ծնողների մասին, երբ նրանք ծերանան: Բայց ավելի հավանական Է, որ իմ երեխաները կօգտվեն ռոբոտների օգնությունից՝ հոգ տանելով իմ մասին, երբ ես ծերանամ»,- նշել Է 68-ամյա Ռեյբերթը: Boston Dynamics-ի նախագահը պատմել Է, որ ընկերությունը պլանավորում Է ոչ մեծ ռոբոտների զանգվածային արտադրություն սկսել հաջորդ տարի եւ կթողարկի շուրջ հազար ռոբոտ: 2018 թվականին Boston Dynamics-ը կթողարկի շուրջ 100 ռոբոտ, ճշտել Է նա: Ռոբոտների արժեքը կհայտնեն ավելի ուշ:

CEBIT-ն ամեն տարի Հաննովերում անցկացվում Է 1986 թվականից եւ աշխարհի ամենամեծ հարթակն Է մարդու կյանքի տարբեր բնագավառներում նորագույն տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ու ծրագրային ապահովման համար:

CEBIT-ի մասնակիցների թվում են ձեռնարկատերեր, տնտեսագետներ, համակարգչային մասնագետներ, քաղաքական գործիչներ, հրատարակիչներ: Այս տարի ցուցահանդեսին մոտավորապես 2,8 հազար ցուցադրող Է մասնակցում շուրջ 70 երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ