Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանը վերացրել Է Վերին Լարսով Հայաստանին բնափայտի ու չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը

Ռուսաստանը վերացրել Է Վերին Լարսով Հայաստանին բնափայտի ու չմշակված 
փայտանյութի մատակարարման խոչընդոտը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 8-ից վերականգնվել Է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը: Համապատասխան որոշումն ընդունվել Է Ռուսաստանի կառավարության կողմից: Արտահանումը ժամանակավորապես կասեցվել Էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ուժը կորցրել Էր այն հատուկ նորման, որը սահմանված Էր Ռուսաստանի օրենսդրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հունիսի 13-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության այս քայլը, որը միտված Է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հավաստում Է եվրասիական պայմանավորվածությունները կատարելու երկրի մտադրությունը, նշվում Է փաստաթղթում:

Վերին Լարսը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միակ ավտոմոբիլային ճանապարհի անցակետերից մեկն է: Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստան փայտանյութի արտահանման սահմանափակումը հանվել Էր 2017 թվականի հունվարին: Այն ժամանակ հայ եւ ռուս ձեռնարկատերերը հնարավորություն ստացան 2017 թվականի հունվարի 7-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստան բնափայտ ու չմշակված փայտանյութ ուղարկել անմիջականորեն Վերին Լարսով: Նոր նորման նման հնարավորություն Է ընձեռում անժամկետ հիման վրա:

Ռուսաստանից փայտանյութի մատակարարումները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար, նախեւառաջ այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրացնելիս, ինչպիսիք են՝ Էլեկտրահաղորդման մալուխային գծերի տեղակայումը, մետրոպոլիտենի եւ երկաթուղիների շինարարությունը: Բացի այդ, ընդունված որոշումը նպաստում Է Միության բոլոր երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]