Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում ձերբակալվել է մանկապարտեզի երեխաներին ծեծի ենթարկող ուսուցչուհին

Ադրբեջանում ձերբակալվել է մանկապարտեզի երեխաներին ծեծի ենթարկող 
ուսուցչուհին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ձերբակալվել է Յասամալի շրջանի Kids Studio մանկապարտեզի ուսուցչուհի Ֆիրուզի Տագիևան, ով պարբերաբար ծեծի է ենթարկել մանկապարտեզի երեխաներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Յասամալի շրջանի ոստիկանությունը իրականացնում է օպերատիվ-քննչական աշխատանքներ:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկի երեխաների նկատմամբ:

Տեսանյութում պարզ երևում էր, թե ինչպես ուսուցչուհին ծեծում մանկահասակ երեխաներին:

Տեսանյութը ադրբեջանական Azxeber.com կայքին տրամադրել էր Բաքվի Յասամալի շրջանում գործող Kids Studio մասնավոր մանկապարտեզի աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ով զայրացած է եղել տնօրենի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]