Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դինքի սպանության գործով կասկածյալ երկու ոստիկան ազատ է արձակվել

Դինքի սպանության գործով կասկածյալ երկու ոստիկան ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստում որոշում է կայացվել պայմանական ազատ արձակել երկու կասկածյալի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս»-ը, պայմանական ազատ են արձակվել Դինքի սպանության ժամանակ Սամսունի ոստիկանության աշխատակից Յաքուփ Քուրթարանն ու Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի աշխատակից Օզքան Մումջուն:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող դատարանի կայացրած վճռով կասկածյալներին արգելվել է երկրից դուրս գալ: Նրանք կմասնակցեն հետագա հարցաքննություններին ու դատական նիստերին:

Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]