Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է

Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: 2017 թվականից ի վեր գործող որակազրկումը Հայաստանի հավաքականի համար հանվել է: Հայ պատանի ծանրորդները կարող են մասնակցել հունիսի 19-ից կայանալիք մրցաշարերին, իսկ երիտասարդները և մեծերը` օգոստոսի 19-ից: Պատանիները կպայքարեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար` Եվրոպայի առաջնությունում: Մեծահասակները նոյեմբերին կմասնակցեն Աշխաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ 2008-2020 թվականներին շատ արգելված խթանիչ միջոցներ՝ դոպինգ խախտումներ ունեցող երկրներին կտրվի միայն 2 օլիմպիական ուղեգիր (2 տղամարդկանց, 2 կանանց հավաքականներին): Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Մինչև օլիմպիական 2020 թվականը վերոնշված երկրները կզրկվեն Օլիմպիական խաղերի ուղեգրից նոր խախտումներ ունենալու դեպքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ