1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԽ համանախագահները Մնացականյանին են ներկայացրել ԼՂ խնդրի լուծման իրենց մոտեցումները

ՄԽ համանախագահները Մնացականյանին են ներկայացրել ԼՂ խնդրի լուծման իրենց 
մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեցին հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։

Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Քննարկվեցին եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]