Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահն ԱԶԲ ներկայացուցիչներին առաջարկել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը

Նախագահն ԱԶԲ ներկայացուցիչներին առաջարկել է ընդլայնել փոխգործակցության 
շրջանակը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, որի օժանդակությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տնտեսության թե´ հանրային եւ թե´ մասնավոր հատվածներում, եւ տարբեր ոլորտներում կան հաջողված օրինակներ: Նախագահը քաջալերել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը՝ առանձնահատուկ կարեւորելով կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի ոլորտների, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել մի շարք ոլորտներում եւ ընդգծել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]