Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ժամկետային զինծառայողի կողմից խարդախության հերթական դեպքը

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ժամկետային զինծառայողի կողմից խարդախության հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը բացահայտել է խարդախության հերթական դեպքը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ս. համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, որ իր խորթ հայրը` Կ.Կ., ՀՀ ԶՈՒ-ում ազդեցիկ ընկեր ունի, ում միջոցով կարող է գումարի դիմաց հետվերականգնողական բժշկական արձակուրդ տրամադրել:

«Ժամկետային երեք զինծառայողներ իրենց հարազատների միջոցով գումարներ են փոխանցել Կ.Կ.-ին արձակուրդ գնալու համար` 10 օր, 18 օր և 1 ամիս ժամկետով` վճարելով համապատասխանաբար 35.000 ՀՀ դրամ, 50.000 ՀՀ դրամ և 130.000 ՀՀ դրամ: Փաստի առթիվ, զինվորական դատախազությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 1-ին մասի (կաշառք տալ), 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախություն կաշառք ստանալու պատրվակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը:

Հունիսի 11-ին հայտարարվել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք: Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ: Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]