Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև բանավեճը կուտակայինի նախագծի շուրջ

Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև 
բանավեճը կուտակայինի նախագծի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բնական է համարում, որ կառավարության արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է բուռն քննարկումների արդյունքում: «Դա բուռն քննարկում էր, և քննարկման ժամանակ վարչապետը և նախարարները` Մինասյանը, Թանդիլյանը, Զեյնալյանը և այլք, իրենց կարծիքներն են արտահայտել, ինչը նորմալ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մարուքյանի խոսքով` հարցը երկար ժամանակ եղել է վիճահարույց, և բնական է, որ այդ հարցի հետ կապված պետք է լիներ նման թեժ քննարկում: «Կառավարությունում այնպիսի մարդիկ էին` պարոն Մինասյանը, տիկին Թանդիլյանը, պարոն Զեյնալյանը, պարոն Փաշինյանը, ովքեր ժամանակին իրենց անցած ճանապարհի ընթացքում որոշակի գործողություններ են արել պարտադիր կուտակային համակարգի հետ կապված»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ  իրենց դիրքորոշումը քննարկվել է կուսակցությունում, և Մանե Թանդիլյանը` որպես աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար, առաջարկություն է արել հետաձգել պարտադիրի ուժի մեջ մտնելը և փորձել քննարկումներով կողմերին բերել համաձայնության ու գտնել լուծումներ, որովհետև, անգամ քայլ առաջ ունենալով, կառավարության ընդունած նախագիծը պարտադիր բաղադրիչը չի վերացնում:  «Բայց կա նաև կարծիք, որ եթե պարտադիր բաղադրիչը չլինի, համակարգը չի աշխատի, մեր քաղաքացիները կամավոր չեն տանի վճարեն, սա լուրջ պրոբլեմ է»,- նշեց Մարուքյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկեն խորհրդարանում, Մարուքյանը պատասխանեց, որ կքվեարկեն այնպես, ինչպես կառավարությունն է քվեարկել: «Ֆրակցիայի առանձին կուսակցություններից «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է հետաձգել պարտադիրը և շարունակել քննարկումները, բայց դուք տեսաք, որ կառավարությունում  բոլորը կողմ են քվեարկել»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստի ընթացքում ակնարկեց, որ այլ կարծիքներ չի հանդուրժելու՝ Մարուքյանն ասաց. «Ես Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի, որպես ֆրակցիայի պատգամավոր, աշխատել եմ, դրանից առաջ դաշինքի հիմնադրման պրոցեսների ժամանակ ենք աշխատել, և մեր քննարկումներում չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որևէ կարծիք չհարգի: Վարչապետը նշեց, որ սա Ազգային ժողովը չէ, հետևաբար` թիմային աշխատանք է պետք և պետք է թիմային հանդես գալ: Վարչապետի մոտեցումը հետևյալն էր` կա'մ կողմ ենք, բոլորս ենք կողմ, կա'մ դեմ ենք, բոլորս ենք դեմ, ոչ թե ասել է, որ այլ  կարծիք հանդուրժի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]