Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի 
Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպել ԵԱՏՄ անդամ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է:

Նրա խոսքով՝ թե ինչ սրությամբ է պետք այդ հարցերի մասին բարձրաձայնել կամ բարձրաձայնելը որքանով վնաս կամ օգուտ կլինի, վարչապետը ժամանակի ընթացքում և իր աշխատանքային փորձի արդյունքում կհասկանա: «Ոչ ոք էլ միանգամից չի սովորել, ոչ ոք էլ միանգամից խնդիրներ չի լուծում»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]