Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Բարերարի տրամադրած գումարով Արցախի Գետավան գյուղում կառուցվելու են դպրոց, հիվանդանոց և մանկապարտեզ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ և բարերար Անդրանիկ Բաղդասարյանի նվիրաբերած գումարով Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում կկառուցվի հիվանդանոց, դպրոց և մանկապարտեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

«Անդրանիկ Բաղդասարյանը մոտ մեկ ամիս առաջ Արցախ այցելության ընթացքում 1 մլն դոլար նվիրաբերելու խոստում է տվել: Սակայն այդ գումարը ինչի վրա ծախսելու նախընտրությունը նա թողել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին»,-ասաց Վարդանյանը:

Հիմնադրամը և Արցախի նախագահը որոշել են այդ գումարով Գետավան գյուղում կառուցել դպրոց, հիվանդանոց և մանկապարտեզ

Անդրանիկ Բաղդասարյանը 3 տարի առաջ ևս 5 մլն դոլար էր նվիրաբերել: Այդ գումարն ուղղվել է Թալիշն ամբողջությամբ վերակառուցելու գործին՝ «Թալիշի վերածնունդ» նախագծի իրականացմանը:

Վարդանյանը հույս հայտնեց, որ նվիրատվությունները կավելանան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ