1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիդերլանդներում տոնել են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100- ամյակը

Նիդերլանդներում տոնել են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Հենգելո քաղաքում հունիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեն: Ներկաների թվում էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Մելքոնյանը և Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը: Դեսպանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման պատմական նշանակությանը՝ մասնավորապես, ընդգծելով վերջինիս կարևորությունը հայ ազգային գիտակցության մեջ պետականության գաղափարի ամրապնդման գործում: Նա նշեց, որ թեև Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, երկար չգոյատևեց, սակայն կարևոր նշանակություն ունեցավ դարավոր պայքարի արդյունքում պետականության վերականգնման և հայկական պետության վերաստեղծման առումով։ ՀՀ դեսպանը ողջունեց, որ սփյուռքում նշում և կարևորում են Մայիսի 28-ի խորհուրդը՝ առանձնացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության կարևորությունը հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման հարցում։

Միջոցառման ընթացքում հնչեցին ժողովրդական երգեր` Ներսիկ և Արաբո Իսպիրյանների կատարմամբ:

Հունիսի 11-ին Նիդերլանդների Արնհեմ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյա տարեդարձներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ՀՄԸՄ Արնհեմի Մեկուսի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Արնհեմի, Ալկմաարի, Ալմելոյի և Մյունխենի ՀՄԸՄ-ի կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի ուղերձով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը: Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանը մաղթեց նրանց նույն նվիրվածությամբ և ոգևորությամբ շարունակելու համահայկական կարևոր առաքելությունը: Նա ընդգծեց ՀՄԸՄ-ի դերակատարությունը հայ երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակելու, աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքների, նրանց և հայրենիքի միջև կապերի ամրապնդման գործում:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ սկաուտական քայլերթ և տարբեր կառույցների թիմերի միջև ֆուտբոլի մրցաշար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]