Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

«Մունդիալ-2018»-ից առաջ. ՍԵՆԵԳԱԼԻ երկրորդ փորձն աշխարհի առաջնությունում  


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սենեգալը միակն է աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցող աֆրիկյան այն երկրներից, որ երկրորդ անգամն է մասնակցում մունդիալին: Սենեգալն իր խմբում բավականին լուրջ հակառակորդներ ունի և գոնե խմբային փուլի արգելքը հաղթահարելու դժվարին խնդրի առաջ է կանգնած:

Պատմական ակնարկ

Սենեգալի ֆուտբոլի ազգային թիմին շատերը կհիշեն 2002 թվականի աշխարհի առաջնության բացման խաղից, երբ այն հաղթեց գործող չեմպիոն Ֆրանսիայի թիմին: Հենց այդ տարի «Տերանգայի առյուծները» հասան մինչև քառորդ եզրափակիչ՝ դառնալով 3-րդ աֆրիկյան հավաքականը, որն այսպիսի արդյունք է գրանցել:  Սենեգալը համարվում է աֆրիկյան ֆուտբոլի առաջատարներից մեկը: Թեպետ «առյուծները» միայն մեկ անգամ են որակավորվել ԱԱ-ին, սակայն, այնուամենայնիվ, փորձեր կատարում են հեռավոր 1930 թվականից: Սենեգալը Աֆրիկայի ազգերի լիգայում 2002 թվականին արժանացավ արծաթե մեդալի, իսկ 1965, 1990, 2006 թվականներին միայն 4-րդն էր:  

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Մունդիալի որակավորման աֆրիկյան գոտում Սենեգալն ընդգրկված էր D խմբում: 10 խաղից ոչ մեկում «առյուծները» պարտություն չկրեցին` 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Նրանք 14 միավորով առաջինն էին խմբում` այդ կերպ իրավունք ստանալով մասնակցել ԱԱ-ին: Հետաքրքիր է նաև այն, որ Սենեգալը սեփական դարպասն ընդունեց միայն 3 գոլ:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

«Տերանգայի առյուծները» աշխարհի առաջնության մեկնարկային խաղում հունիսի 19-ին Մոսկվայում կխաղա Լեհաստանի հետ: Այնուհետ` հունիսի 24-ին Սենեգալը ուժերը կչափի Ճապոնիայի հետ Եկատերինբուրգում: Իսկ հունիսի 28-ին Սամարայում կկայանա Սենեգալ-Կոլումբիա խաղը:

Հավաքականը

Սենեգալը ԱԱ-ին ներկայացել է հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Դիալո («Ռեն», Ֆրանսիա), Գոմիս (ՍՊԱԼ, Իտալիա), Նդիայ («Հորոյա», Գվիենա), պաշտպաններ՝ Կուլիբալի («Նապոլի», Իտալիա), Մբոջ («Անդերլեխտ», Բելգիա), Գասամա («Ալանյասպոր», Թուրքիա), Վագե («Էյպեն», Բելգիա), Սաբալի («Բորդո», Ֆրանսիա), Սիս («Վալանսյեն», Ֆրանսիա), Սանե («Հանովեր», Գերմանիա), կիսապաշտպաններ՝ Ն՛Դիայ («Սթոք Սիթի», Անգլիա), Ն՛ Դոյե («Բիրմինհեմ», Անգլիա), Կույատե («Վեստ Հեմ», Անգլիա), Ն՛Դիայ («Վիլյառեալ», Իսպանիա), Գույե («Էվերտոն», Անգլիա), հարձակվողներ՝ Դիուֆ («Սթոք Սիթի», Անգլիա), Սակո («Ռեն», Ֆրանսիա), Սար («Ռեն», Ֆրանսիա), Կոնատե («Ամյեն», Ֆրանսիա), Կեյտա («Մոնակո», Ֆրանսիա), Սոու («Բուրսասպոր», Թուրքիա), Մանե («Լիվերպուլ», Անգլիա), Նյանգ («Տորինո», Իտալիա): 

Սենեգալի ազգային թիմն այժմ մարզում է Ալյու Սիսեն, ով հեռավոր 2002 թվականին, երբ ընտրանին առաջին անգամ մասնակցեց ԱԱ-ին, հանդես էր գալիս ազգային թիմում:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

Պանամա
Թունիս

Անգլիա

H խումբ

Կոլումբիա

Ճապոնիա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ