Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին

ՀՀ վարչապետն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն 
Էլմեսկոֆին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում և ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովն օգտակար կլինի փոխգործակցության ամրապնդման, ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, ինչը կնպաստի հանրային վստահության ապահովմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ սա ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:

Յորգեն Էլմեսկոֆը նշել է, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է տևական արդյունավետ համագործակցություն և անդրադարձել վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ դրանք ուղղված են օբյեկտիվ և անկողմնակալ վիճակագրական համակարգի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]