Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփի փեսայի եւ դստեր ակտիվների արժեքն աճել Է տասնյակ միլիոնավոր դոլարներով. WSJ

Թրամփի փեսայի եւ դստեր ակտիվների արժեքն աճել Է տասնյակ միլիոնավոր դոլարներով. WSJ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների եւ նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի ակտիվների արժեքը մեկ տարում աճել Է մի քանի տասնյակ դոլարով: Հունիսի 11-ին այս մասին հայտնել Է Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը բերում Է Քուշների եւ Իվանկայի, որը պետության ղեկավարի դուստրն Է, ֆինանսական վիճակի վերաբերյալ Սպիտակ տնից ստացված տվյալները: Նրանց ակտիվների միագումար արժեքը գնահատվում Է 229 միլիոնից մինչեւ 786 միլիոն դոլար: 2017 թվականին այս ցուցանիշը կազմում Էր 203 միլիոնից մինչեւ 740 միլիոն դոլար:

Ակտիվների վերին սահմանը կարող Է ավելի բարձր լինել, քանի որ հագուստի եւ աքսեսուարների բրենդը, որն Իվանկա Թրամփը հանձնել Է թրաստային հիմնադրամի, այժմ արժե ավելի քան 50 միլիոն դոլար: Հրատարակությունն ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2017 թվականին ԱՄՆ-ի նախագահի փեսայի եւ դստեր պարտային եւ լուծարուն հանձնառությունները հասնում Էին 200 միլիոն դոլարի: Դրանից 65 միլիոն դոլարը վճարվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]