1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դետք» խումբը ներկայացրել է «Light my fire» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը

«Դետք» խումբը ներկայացրել է «Light my fire» երգի հիման վրա նկարահանված 
տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբն իր երկրպագուների դատին է հանձնել անգլալեզու «Light my fire» երգի հիման վրա նկարահանված հետաքրքրաշարժ հոլովակը:

«Երբ գործիքավորող Աշոտ Պետրոսյանն ուղարկեց երգը, շատ հավանեցինք այն ու որոշեցինք դրա հիման վրա խմբի նախորդ գործերից տարբերվող հոլովակ ստանալ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արման Ամպը:

Նրա խոսքով` տեսահոլովակում ներկայացվում է մի պատմություն, որը հնարավորություն է տալիս բացահայտել խմբի անդամների` Արման Պետրոսյանի, Վահան Կիրակոսյանի և Միքայել Մելքումյանի դերասանական հնարավորությունները:

Հոլովակում տղաները հայտնվում են բարդ իրավիճակում: Մի աղջիկ միաժամանակ սեթևեթում է նրանցից յուրաքանչյուրի հետ: Հոլովակը կունենա շարունակություն:

Արման Ամպն ասաց, որ հոլովակում նկարահանված դերասանուհին ինդոնեզացի է: Հենց նրան են ընտրել, քանի որ աղջիկն անծանոթ է շատերին և նոր երանգ է բերում:

Պրոդյուսերը շեշտեց, որ յուրաքանչյուր նոր երգի վրա աշխատելիս մեծ ուշադրություն են դարձնում ձայնին, հնչողությանը և անում ամեն հնարավորը բարձրորակ աշխատանք ստանալու համար, որը չի զիջի միջազգային չափանիշներին:

«Light my fire» երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է խմբի անդամ Վահան Կիրակոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը և պրոդյուսերն Արման Ամպն է, օպերատորը` Կարեն Գալստյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]