Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆլորիդայի նահանգապետը հունիսի 12-ն Օռլանդոյի սպանդի զոհերի Հիշատակի օր Է հայտարարել

Ֆլորիդայի նահանգապետը հունիսի 12-ն Օռլանդոյի սպանդի զոհերի Հիշատակի օր Է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները սահմանել են այն սպանդի 49 զոհերի Հիշատակի օր, որը երկու տարի առաջ տեղի ունեցավ Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբում: Հունիսի 11-ին համապատասխան հրամանագիրն ստորագրել Է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հունիսի 12-ը հռչակում եմ Ֆլորիդայում Pulse-ի Հիշատակի օր՝ որպես այն 49 զոհերի հիշատակի օր, ովքեր կյանքից զրկվեցին 2016 թվականին գիշերային ակումբի վրա այդ ահավոր հարձակման ժամանակ»,- նշել Է նահանգապետը հրապարակված հրամանագրում: Նա նաեւ որոշել Է ամեն տարի այս օրը տեղական ժամանակով 09:00-ին անցկացնել լռության րոպե: Հունիսի 12-ին այս առնչությամբ ամբողջ նահանգի պետական հիմնարկություններում կխոնարհվեն ԱՄՆ-ի դրոշները:

Օռլանդոյում գտնվող Florida Pulse ակումբի վրա հարձակումը, որտեղ հավաքվել Էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք, կատարվել Է 2016 թվականի հունիսի 12-ին: Աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մաթինը սպանեց 49 մարդու եւ վիրավորեց եւս 53-ի, նա գնդակահարվեց ոստիկանության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]