Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ԱՄՆ-ում գործարկվել Է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գործարկվել Է Summit նոր գերհամակարգիչը, որը հզորությամբ կրկնակի գերազանցում Է իր մրցակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ հաշվողական մեքենայի արտադրողականությունը հասնում Է 200 պետաֆլոպսի կամ վայրկյանում 200 տրլն գործողության:

Sunway Taihu Light չինական գերհամակարգիչը, որը մինչ այդ ամենահզորն Էր համարվում աշխարհում, ունի 93 պետաֆլոպս հաշվողական հզորություն: Summit-ն աշխատելու Է ամենից առաջ աստղաֆիզիկայի, քաղցկեղի հետազոտությունների եւ կենսաբանության ոլորտում:

Գերհամակարգիչը գտնվում Է Թենեսիի նահանգի Օք-Ռիջ ազգային լաբորատորիայում: Այն համատեղ մշակել են IBM ընկերությունը եւ NVIDIA գրաֆիկական պրոցեսորների արտադրողը: Summit գերհամակարգիչը բաղկացած Է 4608 սերվերից եւ օժտված Է ավելի քան տասը պետաբայթ օպերատիվ հիշողությամբ: Դրա մշակումը արժեցել Է մոտավորապես 200 մլն դոլար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ