Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մունդիալ-2014». Ռիո դե Ժանեյրոյի գերմանական գիշերը  

«Մունդիալ-2014». Ռիո դե Ժանեյրոյի գերմանական գիշերը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին…

Բրազիլիան, որը Գերմանիային նվիրեց 4-րդ աստղը

Ֆուտբոլի աշխարհի հոբելյանական 20-րդ առաջնությունն անցկացվեց Բրազիլիայում: Երկրի 12 քաղաքների 12 մարզադաշտերում առաջնության ամբողջ ընթացքին հետևեց 3 429 873 երկրպագու: Մեկ ամիս ձգված ԱԱ-ի ընթացքում խաղացված 64 հանդիպման ընթացքում խփվեց 171 գնդակ: Աշխարհի այս առաջնությունը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկա մայրցամաքում, և Բրազիլիան միակ երկիրն էր, որ հայտ էր ներկայացրել: 20-րդ առաջնության գնդակը կրկին արտադրվեց Adidas մարզական ապրանքանիշի կողմից և կոչվեց «Brazuka» (Բրազուկա):

Առաջնության հետաքրքիր փաստերից մեկը նաև այն էր, որ գործող չեմպիոն Իսպանիայի ազգային թիմն անգամ դուրս չեկավ խմբից: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմն իր պատմության մեջ ամենացավոտ պարտությունը կրեց` զիջելով Գերմանիային ոչ ավել, ոչ պակաս, 1:7 հաշվով:  

Եզրափակիչը

Աշխարհի ամենագեղեցիկ և ժամանակին ամենամեծ մարզադաշտերից մեկը` «Մարականան» ընդունեց 20-րդ առաջնության եզրափակիչը, որտեղ մրցեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Թիմերը ԱԱ-ի պատմության մեջ արդեն երկու անգամ մրցել էին եզրափակիչներում: Սա այն բացառիկ առաջնության եզրափակիչներից էր, որտեղ կրկին հիմնական ժամանակում գոլեր չխփվեցին, և միայն լրացուցիչ ժամանակում Մարիո Գյոտցեի գոլը հաղթանակ բերեց Գերմանիային: «Բունդեսմեքենան» 24 տարի անց կրկին լավագույնն էր աշխարհում:  

Փաստեր

Աշխարհի 20 առաջնությունների ընթացքում Բրազիլիան մնաց միակ թիմը, որ մասնակցել է բոլոր մունդիալներին:

Կոստա Ռիկայի թիմը դարձավ առաջնության բացահայտում` հաղթելով աշխարհի նախկին երկու չեմպիոններին:

Գերմանիայի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Միրո Կլոզեն 16 գոլով դարձավ ԱԱ-ի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

Գերմանիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը հաղթեց Ամերիկա մայրցամաքում:

Մարիո Գյոտցեն առաջին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստն է, ով դարձավ գոլի հեղինակ եզրափակիչում:

Գյոտցեն նաև 1966 թվականից ի վեր ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել եզրափակիչում:

Գերմանիայի հավաքականի կազմում Սեմի Խեդրին միակ ֆուտբոլիստն էր, ով նույն մրցաշրջանում հաղթեց աշխարհի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»

«Մունդիալ-1998»

«Մունդիալ-2002»

«Մունդիալ-2006»

«Մունդիալ-2010»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]