Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պարտավորվել Է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել միջուկազերծման դիմաց

ԱՄՆ-ը պարտավորվել Է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել միջուկազերծման դիմաց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համատեղ փաստաթղթում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը լրագրողներին ցուցադրել Է փաստաթուղթը: Նրանց հաջողվել Է լուսանկարել այն:

Թրամփը «պարտավորություն Է ստանձնում ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ, (Պետական խորհրդի) նախագահ Կիմ Չեն Ընը հավաստել Է իր հաստատուն ու աներեր հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծումն ավարտելուն»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]