Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վոլգայում 11 մարդ Է զոհվել կատամարանի խորտակման հետեւանքով

Վոլգայում 11 մարդ Է զոհվել կատամարանի խորտակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլգոգրադում «Կապիտան Վեչյորկին» ջերմանավի կցանավի հետ զբոսանքների համար նախատեսված կատամարանի բախման հետեւանքով զոհվել Է 11 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Փրկարարներն ավարտել են կատամարանի զննումը, ինչից հետո հայտնել են զոհված յոթ կանանց եւ չորս տղամարդկանց մասին: «Երիտասարդները հանգստանում Էին, բոլորը փոքր-ինչ խմած են եղել»,- ասել Է արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը:

«Ռոսմորռեչֆլոտում» հայտնել են, որ նավը նավարկության համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել: Պատահարի պահին այն շարժվել Է առանց տարբերիչ լույսերի: Դրա վրա ընդամենը եղել Է 16 մարդ:

Միջադեպը տեղի Է ունեցել հունիսի լույս 12-ի գիշերը Վոլգոգրադի գետային նավահանգստի շրջանում: Ջերմանավը երկու կցանավեր Էր քարշում ափից 250 մետրի վրա, երբ դրանցից մեկին Է բախվել կատամարանը: Փոքրաչափ նավը վարում Էր դրա սեփականատերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]