1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» միասնական քննությունը

Հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» միասնական 
քննությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների հսկողությունն ավելի է ուժեղացվել, և համապատասխան հանձնարարականներ են եղել նաև իրավապահ մարմիններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հունիսի 12-ին այցելել էր Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, որտեղ մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը: 

Հարությունյանը սկզբում զրուցեց ծնողների հետ, ովքեր տեսախցիկների միջոցով հետևում էին իրենց երեխաներին, ապա շրջեց դպրոցի այն հատվածներով, որտեղ դիմորդներն իրենց քննություններն էին հանձնում, և հաջողություն մաղթեց բոլորին: 

Նախարարը հետաքրքրվեց, արդյոք դպրոցում հսկողությունը բավարար մակարդակի վրա՞ է, ինչին ի պատասխան ասացին, որ ամեն ինչ նորմալ է:

«Նախորդ քննություններին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների, նույնպես մասնակցել եմ, և կածես թե ամեն ինչ նորմալ է ընթանում: Ֆեյսբուքում երկու բողոք եմ տեսել՝ մեկ հոգի ինձ գրել էր Չարենցավանում հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ, իսկ մյուսն էլ ասել էր, որ թիվ 190 դպրոցում հսկողության հետ կապված խնդիր է եղել: Ես խնդրեցի, որպեսզի հստակ փաստերով ներկայացվի եղելությունը, թե որ ժամին և որ լսարանում է եղել, բայց ինձ կոնկրետ պատասխան չտրվեց: Խոսել եմ նաև ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հետ, և նա ինձ ասաց, որ ոչ մի բողոք չի ներկայացվել իրենց»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Այս տարի դիմորդների քիչ լինելու վերաբերյալ նա նշեց, որ այդ փաստը բուհերի համար ճգնաժամային է, սակայն պետք է փորձել դուրս գալ այս իրավիճակից:

«Նմանատիպ դիմորդների քիչ քանակը դեռ 6 տարի շարունակ «հետապնդելու» է բուհերին: Հույս ունեմ նաև, որ պրոֆեսորադասախոսական կազմերի կրճատումներին բանը չի հասնի»,- ասաց Հարությունյանը:

Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 15-ին «Ֆիզիկա» առարկայից: Հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններ: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաների քննությունները՝ հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը՝ հունիսի 27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]