Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց

Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը: Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից. տներից մեկը ոստիկանություն Էր կանչվել այն բանի կասկածանքով, որ այնտեղ ընտանեկան բռության ակտ Է կատարվում: Տան տերը կրակ Է բացել ժամանած ոստիկանների վրա եւ փակվել տանը՝ որպես պատանդներ օգտագործելով չորս երեխայի:

Երբ ոստիկանությունը կարողացել Է տուն մտնել, չորս երեխաներին՝ մեկից մինչեւ 12 տարեկան, գտել են մահացած վիճակում: Չարագործն ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]