Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Վաղինակ Սարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Ավելի վաղ Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ