1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված 
իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ «Երևան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք դիմել էին դատարան՝ հիմնադրամից անհրաժեշտ տեղեկատվություն չստանալու համար:

«Բազմաթիվ տեղերից լսած կլինեք բողոքներ, երբ մարդիկ սեփականաշնորհում են ինչ-որ տարածք, իրենց ասում են՝ ինչ-որ գումար փոխանցեք նաև Երևան հիմնադրամին: Երբ ես Երևանի ավագանու անդամ էի, դիմեցինք հիմնադրամ և խնդրեցինք, որպեսզի 100 հազար դրամ և ավելի գումար վճարողների ցուցակ տրվի ինձ, որպեսզի այդ ցուցակները համեմատեի: Ես այդ ցուցակը չստացա, չստացավ նաև պատգամավոր Լենա Նազարյանը, և մենք որոշեցինք դատի տալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանն՝ ավելացնելով, որ  երեկ պարզ է դարձել, «որ ափալ-թափալ փորձում են Երևան հիմնադրամը փակել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]