Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգոյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների

Փոխվարչապետ Մհեր Գրիգոյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա էին նաև  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովում Վասիլիս Մարագոսի ղեկավարության ներքո բաժնի ընդհանուր գործունեությունը և նշել, որ նրա այցը Հայաստան ազդակ է, որը ցույց է տալիս ԵՄ-ի պատրաստակամությունն աշխատելու Հայաստանի հետ և աջակցելու՝ երկրում ծրագրված բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Դեսպան Սվիտալսկին հավաստիացրել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետագա հաջողությամբ։

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է առանձին ուղղություններով՝ տեխնիկական աջակցության, բլենդինգի և բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացիկ իրավիճակին, քննարկել համագործակցության հիմնական ոլորտներն ու ուղղությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կյանքի կոչման համար անհրաժեշտ քայլերի շուրջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]