Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսպանիան կընդունի «Ակվարիուս» նավը՝ 629 միգրանտներով, որոնց մերժում Էին Իտալիան եւ Մալթան

Իսպանիան կընդունի «Ակվարիուս» նավը՝ 629 միգրանտներով, որոնց մերժում Էին Իտալիան եւ Մալթան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 629 միգրանտներով փրկարարական նավը մնացել Է Միջերկրական ծովում: Իտալիայի ներքին գործերի նոր նախարար Մատեո Սալվինին հրաժարվել Է նրանց նավահանգիստ թողնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սալվինին՝ «Հյուսիսի լիգա» աջ կուսակցության առաջնորդը, հայտարարել Է, որ միգրանտներով լի «Ակվարիուս» նավը պետք Է ընդունի Մալթան, բայց այնտեղ նրա հետ համաձայն չեն:
Մալթայի իշխանությունները պնդում են, որ SOS Mռditerranռe գերմանական բարեգործական կազմակերպության աշխատակիցները միգրանտներին վերցրել են Լիբիայի ջրերում, ինչը նշանակում Է, որ փրկված մարդիկ գտնվում են Իտալիայի իրավասության ներքո:
Իտալիան հիմնական երկիրն Է, որի տարածքով Եվրոպայում են հայտնվում Աֆրիկայի հյուսիսից ժամանած փախստականների մեծամասնությունը:
Վերջին համընդհանուր ընտրությունների ժամանակ «Հյուսիսի լիգան» իր ընտրողներին խոստացել Էր կոշտ դիրք բռնել միգրանտների նկատմամբ:
SOS Mռditerranռe բարեգործական կազմակերպությունը, որին պատկանում Է «Ակվարիուսը», հաղորդել Է, որ նավն իտալական Ծովային փրկարարական համակարգող կենտրոնից հրահանգներ Է ստացել՝ չշարժվել տեղից՝ գտնվելով Իտալիայից 35 ծովային մղոն (մոտավորապես 65 կիլոմետր) եւ Մալթայից 27 ծովային մղոն (մոտավորապես 50 կիլոմետր) հեռավորության վրա:
Դրա հետ մեկտեղ իրավապաշտպանները ճշտել են, որ միգրանտներին նավի վրա են հավաքել վեց տարբեր փրկարարական գործողությունների ընթացքում, որոնք անցկացվել են Լիբիայի ափերի մոտ:
ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի վարչության իտալական ստորաբաժանումն իշխանություններին ու պատասխանատու անձանց հորդորել Է «անհապաղ լուծում գտնել, որը «Ակվարիուս»-ի վրա գտնվող միգրանտներին ու փախստականներին թույլ կտա արագորեն եւ անվտանգ ափ իջնել»:
Գերմանիայի իշխանություններն Իտալիային եւ Մալթային կոչ են արել անհապաղ «կատարել իրենց հումանիտար պարտավորությունները»:
SOS Mռditerranռe-ում հայտնել են, որ նավի վրա գտնվող փախստականների թվում կան 123 դեռահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության, 11 փոքր երեխաներ եւ յոթ հղի կանայք:
Ինչպես «Թվիթեր»-ում ճշտում Է նավի վրա գտնվող լրագրողուհի Անելիզ Բորժը, դեռահասները 13-ից մինչեւ 17 տարեկան են: Նրանք փախել են Էրիթրեայից, Գանայից, Նիգերիայից եւ Սուդանից:
Ինչպես հայտնի Է դարձել վերջին ժամերին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել Է, որ թագավորությունը պատրաստ Է ընդունել «Ակվարիուս» նավը՝ 629 միգրանտներով: Այդ մասին ասված Է երկրի կառավարության ղեկավարի՝ հունիսի 11-ին տարածված հայտարարության մեջ:
Նախարարների կաբինետի ղեկավարը «հանձնարարություն Է տվել, որ Իսպանիան կատարի միջազգային պարտավորությունները հումանիտար ճգնաժամի հարցում եւ հայտարարել Է, որ երկիրը իսպանական նավահանգստում կընդունի «Ակվարիուս» նավը, որի վրա 600-ից ավելի մարդ Է գտնվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]