Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի սննդամթերք արտադրողների ապրանքատեսակների շնորհանդեսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի սննդամթերք արտադրողների ապրանքատեսակների շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հունիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերությունների ապրանքատեսականու շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով իր խոսքում ընդգծեց նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ խթանելու հայկական արտադրանքի տարածումը ռուսաստանյան շուկայում:

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար ընձեռված նոր հնարավորությունները:

Միջոցառումը տեղի ունեցավ շնորհանդես-համտեսի ձևաչափով, որին մասնակցեցին ավելի քան 20 արտադրող Հայաստանից, այդ թվում կաթնամթերքի, գինու, կոնյակի, բուսական և մրգային պահածոների, հրուշակեղենի արտադրողներ, ինչպես նաև ձկնամթերք և միս վերամշակող ձեռնարկություններ:

Ռուսական կողմից շնորհանդեսին մասնակցեցին խոշոր առևտրային ընկերությունների և մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ («X5 Retail Group» և այլն), մթերային ինտերնետ խանութների և ռեստորանային ոլորտի մասնագետներ: Շնորհանդեսին մասնակիցների թվում էին նաև սննդամթերքի մասնագիտացված լոգիստիկ կենտրոնների ներկայացուցիչներ և հայազգի ՌԴ գործարարներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցչի կողմից` «Բիզնես Հայաստան» հիմնադրամի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]