Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը

Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը: 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, դեռ 2017թ. այցելել էր Բելառուս, որտեղ Մինսկում ծանոթացել էր «Պոլոնեզի» արտադրման տեխնոլոգիաներին:

Ռուսական «Коммерсант»-ը ապրիլին  գրել էր, որ Բելառուսը այս տարվա ընթացքում պատրաստվում է անցնել «Պոլոնեզ»-ի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը, և որպես համակարգի հնարավոր պատվիրատու նշվում էր Ադրբեջանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»: 

Փետրվարին «Комсомольская правда Беларусь»-ը գրել էր, որ  Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր Բելառուսի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու էր ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:

Այնուամենայնիվ, ինչպես դատում ենք հրթիռային զորամասի բացման ժամանակ արված Իլհամ Ալիևի նկարներից բելառուսական «Պոլոնեզներն» արդեն գտնվում են Ադրբեջանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]