Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան պատրաստվում Է թողարկել սեփական արտադրության Էլեկտրամոբիլներ

Թուրքիան պատրաստվում Է թողարկել սեփական արտադրության Էլեկտրամոբիլներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2021 թվականը Թուրքիան մտադիր Է միանալ ավտոմեքենաներ արտադրող երկրներին թվին, ընդ որում՝ նա դա պատրաստվում Է անել սեփական արտադրության միանգամից հինգ տարբեր մոդելների պատրաստման ճանապարհով: Այդ պլանների մասին, ինչպես տեղեկացնում Է Anadolu-ն, հայտարարել Է հանրապետության գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սկզբնապես արտադրական հզորությունները նախատեսված կլինեն 200 հազար ավտոմեքենայի թողարկման համար: Պլանավորվում Է պատրաստել ավտոմեքենաների հինգ մոդել, ընդ որում՝ խոսքը Էլեկտրամոբիլների մասին Է, ինչպես որ դա պլանավորվում Էր ի սկզբանե»,-ընդգծել Է նա:

Մեկնաբանելով այս նախագծի իրագործման հանրապետության պլանները՝ նախարարության ղեկավարը նաեւ պատմել Է, որ «ավտոմեքենաները նախատեսված են միջին եւ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար»: «Դրանք լյուքս դասի ավտոմեքենաներ չեն լինի, մենք ակնկալում ենք թողարկել C եւ B դասի ավտոմեքենաներ: Ընդ որում՝ ավտոմեքենաները որակով կգերազանցեն արտասահմանյան նմանօրինակներին, ինչպես նաեւ առնվազն 5 տոկոսով ավելի Էժան կլինեն»,-նշել Է նա:

Օզլյուի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում թուրքական ավտոմեքենայի ստեղծման նախագիծը գանձարանին կբերի առնվազն 50 մլրդ եվրո: «Այս նախագիծը նաեւ կնպաստի 4 հազար մասնագետների աշխատանքի տեղավորմանը, դրա շրջանակներում կբացվի մինչեւ 20 հազար աշխատատեղ»,-հայտնել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am