Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը խոստացել է քայլեր ձեռնարկել իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման ուղղությամբ

ԿԳ նախարարը խոստացել է քայլեր ձեռնարկել իտալերենի խորացված ուսուցմամբ 
դպրոցի հիմնադրման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով՝ գործնական քայլեր կիրականացվեն ինչպես իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման, այնպես էլ միջբուհական համագործակցության և կապերի զարգացման ուղղությամբ:

Դեսպան Դել Մոնակոն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ բացի քաղաքական, տնտեսական համագործակցությունից՝ կարևորագույն դեր ունի կրթության ոլորտի զարգացումն ու այդ ոլորտում համագործակցությունը: Դեսպանի խոսքով, կրթության ոլորտում իրականացվող գործունեությունը միտված է ապագային:

 Դեսպանը վերահաստատել է իտալական կողմի պատրաստակամությունը Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանը, ինչպես նաև «Դանթե Ալիգիերի» կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանն աջակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]