Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախկին դիվանագետն իշխանություններին կոչ է արել դադարեցնել բնակչությանը կեղծիքով կերակրելու պրակտիկան

Ադրբեջանի նախկին դիվանագետն իշխանություններին կոչ է արել դադարեցնել 
բնակչությանը կեղծիքով կերակրելու պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերին, թե իբր ադրբեջանական զորքերը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք են գրավել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մամեդովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան  էջում:

«Կա՞ արդյոք գոնե մեկ ողջամիտ մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե առանց մարտերի Նախիջևանի սահմանին  ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք: Առհասարակ նրանք հասկանու՞մ են, թե ինչ է նշանակում 11 հազար հեկտար, թե՞ նրանց մոտ մաթեմատիկայի հարցում էլ է ամեն ինչ ողբերգական: Այդ ուղղությամբ հայերը ժամանակին գրավել են նախկինում ադրբեջանցիներով բնակեցված Քյարքի անկլավը, որը գտնվել է Հայաստանի տարածքում: Նախիջևանի տարածքը դրան միացրած նաև Գյուննաթ գյուղը, երբեք գրավված չեն եղել, ինչն ապացուցում են նաև մեր պաշտոնական քարտեզները: Ծիծաղելի է դատարկ Գյուննաթ գյուղը, որը գտնվում է չեզոք գոտում և ռազմավարական որևէ նշանակություն չունի, պատկերացնել, որպես ռազմավարական տարածք: Մենք լսել էինք հեքիաթներ երկրում 5 տոկոսից ցածր գործազրկության մակարդակի մասին, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանվածության և Գերմանիայի կործանման մասին: Հիմա նրանք հեքիաթ են պատմում առանց մարտերի հաղթանակի մասին:  Ինչքան կարելի է մարդկանց սնել հեքիաթներով:

Եթե այսպես շարունակվի, մենք, ինչպես խոստացել է  մեր «մեծն»  կերակրողը (հեղ. Ւլհամ Ալիևը), կգրավենք Երևանը, այն էլ առանց կռվի»,-գրել է դիվանագետը:

Մամեդովը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն, այլ ոչ թե վիրտուալ:

«Քանի դեռ մեր իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերը սկսել են կառուցել իրական, Ժողովրդավարական հասարակություն, այլ ոչ թե վիրտուալ: Հայաստանում տոտալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, մաքսատանը հանվում են բոլոր սահմանափակումները:  Բարեփոխումների արագությամբ նրանք արդեն անցել են Վրաստանին: Կենսամակարդակով, նվազագույն աշխատավարձով և զոհված զինվորների ընտանիքներին տրվող փոխհատուցումների մակարդակով նրանք մեզնից վաղուց են առաջ անցել:  Հերիք է հասարակությանը սնեք հեքիաթներով: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»,- եզրափակել է Մամեդովը:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը և խնդրել թույլ տալ մի շարք քաղաքացիների մոտենալ Գյուննաթ ավերակ բնակավայրի հարավային մասում գտնվող գերեզմանատներին և հայկական կողմը խնդրանքը բավարարել է:  Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական բանակը շուրջ 11 հազար հեկտար տարածք է գրավել և վերականգնել Գյուննաթ գյուղի մոտ գտնվող բարձունքների նկատմամբ հսկողությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]