1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն լիովին կհետեւի G7-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեին

ԵՄ-ն լիովին կհետեւի G7-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կշարունակի հետեւել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել Է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հունիսի 11-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Եվրամիությունը լիովին կհետեւի «յոթնյակի» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը»,- ասել Է նա: Սհինասը հատկապես ընդգծել Է, որ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ միջազգային հարաբերությունների եւ առեւտրի սկզբունքներին, որոնք հիմնված են կանոնների վրա: Նա ըստ որում հրաժարվել Է ուղղակիորեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, որը փաստորեն ջնջել Է Կանադայի գագաթնաժողվի արդյունքները: Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել Է «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է այն մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]