Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԱՆԳԼԻԱՆ, որ ֆավորիտ է, բայց անհաջողակ

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԱՆԳԼԻԱՆ, որ ֆավորիտ է, բայց անհաջողակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատկանում է այն ընտրանիների թվին, որոնք միշտ ֆավորիտ են լինում, բայց «անհաջողությունը»  հետապնդում է «առյուծներին»: Այդպես է լինում և' աշխարհի, և'  Եվրոպայի առաջնություններում: Եվ ամեն չորս տարին  մեկ  սկսվում են այն քննարկումները, թե արդյոք անգլիացիներին կհաջողվի՞ հետ բերել 1966 թվականի փառքը կամ գոնե հասնել  մինչև եզրափակիչ, որին չեն հասել վերջին 9 առաջնությունների ընթացքում:

Պատմական ակնարկ…

Այս տարվա աշխարհի առաջնությունը «մառախլապատ Ալբիոնի» հավաքականի համար  թվով 15-րդն է: «Երեք առյուծները»  ֆուտբոլային այս «տոնին»  առաջին անգամ մասնակցեցին 1950 թվականին, երբ առաջնությունն անցկացվում էր Բրազիլիայում: Այդ առաջնության ժամանակ Անգլիան մնաց խմբային փուլում: Հաջորդ` ակնհայտ հաջողությունները. 1954 և 1962 թվականների առաջնություններում  անգլիացիները ակնհայտ առաջընթաց գրանցեցին`հասնելով  մինչև քառորդ եզրափակիչ: Այդ ժամանակ թիմի ղեկին էր Վալտեր Վինտերբոտոնին:

1966 թվականի մունդիալն անցկացվեց Անգլիայում: Այդ ժամանակ, ինչպես ասում են «տան պատերն օգնեցին», անգլիացիները մտան  եզրափակիչ: Հենց այստեղ «առյուծները» տոնեցին իրենց կամային հաղթանակը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմի նկատմամբ, նրան պարտության մատնելով 4-2 հաշվով: Սա եղավ առաջին ու վերջին ոսկե գավաթը, որը մնաց բրիտանական կղզում:

Անգլիացիները որոշակի հաջողության հասան 1990 թվականի առաջնությունում` հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Այստեղ դարձյալ բախտը երես թեքեց  նրանցից, որովհետև  խաղը զիջեցին գերմանացիներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում պարտվեցին Իտալիային:  1998 և 2000-թվականների  ԱԱ-ներում  անգլիացիները մի դեպքում  խմբից  դուրս չէին շարունակում պայքարը, կամ էլ քառորդ եզրափակիչի գծից այն կողմ չէին անցնում: 

Ճանապարհ դեպի Ռուսաստան

 Ֆուտբոլի այս տարվա աշխարհի առաջնության եվրոպական գոտու F խմբում Անգլիայի հավաքականը ոչ մի պարտություն չկրեց: 10 խաղերից 8-ում անգլիացիներ հաղթեցին, իսկ 2-ն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Նրանք պաշտպանական լավ աշխատանքի արդյունքում բաց թողեին միայն 3 գնդակ 10-ը խաղում: Հավաքելով 26 միավոր` Անգլիան խմբում առաջինն էր` իրենից հետ թողնելով Սլովակիային, Շոտլանդիային, Սլովենիային, Լիտվային և Մալթային:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Անգլիայի հավաքականին այս տարի բաժին չի ընկել «մահվան խումբ»-ը, ինչը հույս է տալիս կարծելու, որ «ֆուտբոլի հայրենիքի» ներկայացուցիչները կկարողանան դուրս գալ խմբից: Առաջին խաղը նրանք կանցկացնեն Վոլգոգրադում հունիսի 18-ին և կմրցեն Թունիսի հետ: Այնուհետ` հունիսի 24-ին Անգլիան կխաղա Պանամայի հետ Նիժնի Նովգորոդում, իսկ խմբային փուլի վերջին խաղում «մառախլապատ Ալբիոնի» հավաքականը կմրցի Բելգիայի հետ: Այս հետաքրքրաշարժ խաղը կընդունի Կալինինգրադի համանուն մարզադաշտը:

Հավաքականը

«Մունդիալ-2018»-ի համար Անգլիան հայտավորել է հետևյալ կազմը` դարպասապահներ․ Ջեք Բատլենդ («Սթոք Սիթի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուլ («Բարնլի»)։ Պաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Գարի Կեհիլ («Չելսի»), Հարի Մագուայեր («Լեսթեր»), Ջոն Սթունս, Կայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրիան Տրիպյեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»)։ Կիսապաշտպաններ․ Էրիկ Դայեր, Դելե Ալի (երկուսն էլ «Տոտենհեմ»), Ֆաբիան Դելֆ, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Լուֆտուս Չիկ («Չելսի»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջեյք Լիվերմոր («Վեստ Բրոմվիչ»)։ Հարձակվողներ․ Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»)։

Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո, որը հերթական անգամ անհաջող էր Անգլիայի համար, թիմն ամբողջովին փոփոխության է ենթարկվել: Նրանց հույս 24-ամյա Հարի Քեյնն է, ով 41 գնդակ հեղինակ դարձավ անցած մրցաշրջանում:

 

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

Պանամա
Թունիս

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]