Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում  զիջել է առաջնորդի դերը  

Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում  զիջել է 
առաջնորդի դերը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ Ադրբեջանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական « Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կատարած ներդրումները 32,7 մլն դոլարով զիջել են բրիտանական ներդրողների կատարած ներդրումներին:

Այսպիսով, վերջին մի քանի տարիներին առաջին անգամ Ադրբեջանը կորցրել է Վրաստանում կատարվող ներդրողների ցուցակում առաջատարի դերը:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում Ադրբեջանի ուղղակի ներդրումները կազմել են 127,2 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]