Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ն ԿԺԴՀ-ին նախազգուշացրել Է պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի սովորության մասին

Իրանի ԱԳՆ-ն ԿԺԴՀ-ին նախազգուշացրել Է պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի սովորության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի սկսվելուց մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել Է միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգտոնի սովորության մասին: Մամուլի ասուլիսում իրանական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է զգուշանա միջազգային համաձայնությունները պահպանելու ԱՄՆ-ի շարունակական անկարողությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկարելի Է լավատեսորեն նայել ԱՄՆ-ի քաղաքականությանը եւ վերջին ժամանակների խախտումները հաստատում են դա»,-իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, որը միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) կողմից ձեռք Է բերվել 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]